Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ, տեղեկացնում է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով՝ կանխել սպասվող իշխանափոխությունը: Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք», – գրել է Բաբայանը: