Ռուսաստանը հրթիռներ է արձակել Լվովի ուղղությամբ

Ռուսական չորս հրթիռների խոցման հետևանքով ոչնչացվել է Լվովի մարզի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Կոզիցկին պարզաբանել է նաև, որ ոչնչացված օբյեկտը գտնվում է Յավորովսկի շրջանում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու։

ՌԴ ՊՆ-ից այս պահին մեկնաբանություններ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել