Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ Մևլյութ Չավուշօղլու

Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն դեմ է ահաբեկիչներին աջակցող երկրներին: Երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։

Թուրքիան ՆԱՏՕ-ի դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը գործընկերների ուշադրությանն է ներկայացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի կապերի վերաբերյալ մտահոգությունը։

Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են սահմանափակել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը Թուրքիա, հավելել է արտգործնախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել