Ֆինլանդիան պաշտոնապես որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու որոշման մասին։ Այս մասին ասված է կառավարության հայտարարության մեջ։

Այժմ որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը։

Նախօրեին արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել էր, որ իրենք նախատեսում են անդամակցության հայտ ներկայացնել չորեքշաբթի օրը։

Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին խոսել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ կազմակերպությունը ողջունում է այս որոշումը և պատրաստ է արագացնել նոր անդամների ինտեգրման գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել