ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօերին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Ուկրաինայի հաղթանակին։
«Համաձայնեք, որ առանց «Եվրատեսիլում» Ուկրաինայի հաղթանակի, այդ երկրում տեղի ունեցածի պատկերն ամբողջական չէր լինի։ Ազգային հագուստներն ու երաժշտական գործիքները՝ երկու կախարդ պառավներ լարային գործիքներ, բրեյք-դանս եւ աղաղակ Ազով-ստալի մասին։ Եվրոպան ծափահարում է հոտնկայս։ Վարագույր»։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: