Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 17-ին

Ակնկալվում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 17-ին։ Այս մասին կիրակի հայտնել է Svenska Dagbladet թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ դիմումն ուղարկելու ժամկետը կախված կլինի նրանից, թե Ֆինլանդիան մինչ այդ ժամանակ կունենա՞ միանալու մասին որոշում կայացնելու։ Ֆինն փորձագետների կարծիքով՝ վտանգ կա, որ երկուշաբթի օրը Սուոմիի խորհրդարանում դաշինքին անդամակցության հարցի շուրջ նախատեսված բանավեճը կարող է հետաձգվել։

Ծրագրի համաձայն՝ երկու սկանդինավյան երկրները ցանկանում են միաժամանակ փաստաթղթեր ուղարկել Բրյուսել։

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հանրապետությունը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել մայիսի 18-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել