Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից գործարկված Starlink համաշխարհային արբանյակային համակարգի ցանցում 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանի ամբողջ տարածքը, նշվում է Starlink-ի պաշտոնական կայքում հասանելի քարտեզում։
Հայաստանից զատ՝ համակարգը նույն թվականից հասանելի կդառնա գրեթե ամբողջ աշխարհում։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։