Զելենսկին ստորագրել է ռուսամետ կուսակցություններն արգելող օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռուսամետ քաղաքական կուսակցություններին արգելելու մասին օրինագիծը։

Գերագույն Ռադան մայիսի 3-ին արգելել է Ուկրաինայում ռուսամետ կուսակցությունների գործունեությունը, դրան կողմ է քվեարկել 330 պատգամավոր։ Մայիսի 6-ին փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրության։

Զելենսկին օրենքը իր ստորագրությամբ վերադարձրել է մայիսի 14-ին: Նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել