Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենքի տեղակայման մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամեն դեպքում դեռ վաղ է խոսել Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենք տեղակայելու մասին, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին»,- ասել է Ալեքսանդր Գրուշկոն