Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ։
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է դեպքին ու ֆեյսբուքյան իր էջում գրել․
«Երթի ավարտից հետո, քիչ առաջ իմացանք, որ պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ…
Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս…
Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար
Կապիտուլյանտների համար Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները օտար են…
Այս մահը նահատակություն է՝ հանուն ազգային ու համերաշխ Հայաստանի։
Աստված հոգիդ լուսավորի, Հայ պայքարող ազգային քաղաքացի»,-նշել է նա։