Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքացու մահվան դեպքի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ։

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին դեպքի մասին, սակայն վերջինս նշեց, որ տեղյակ չէ դեպքին։

«Անկեղծ՝ տեղյակ չեմ, ամբող օրը ստեղ եմ եղել, կիմանայի էլի»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել