Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ոստիկանության իրականացրած գործողություններին:
«Այսօրվա բերման ենթարկված տղերքից առնվազն 40 հոգին 44-օրյա պատերազմի մասնակիցներ էին, նրանք եղել են առաջնագծում, կորցրել են իրենց ընկերներին, բայց ու՞ր էին Անդրանիկ Քոչարյանը, իր տղան, մնացած բոլորը, ու՞ր էին: Սրիկայությանը վերջապես չափ ու սահման կա՞, թե չէ: Եթե իրենք վախեցնում են մեզ լագերներով, բանտարկությունով, իրենց օրը շատ մոտ է, իրենք են դավաճանել երկիրը, պետությունը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ առիթց օգտվելով՝ ցանկանում է կրկին դիմել միջազգային հանրությանը, դեսպանատներին:
«Իրենք պետք է արձագանքեն: Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որպեսզի օրվա իշխանությունը ապօրինի ճնշումներ գործադրի Հայաստանի Հանրապետության քաղաքացների նկատմամբ»,-նշեց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ նրա՝ վստահությունը, որ հաջողելու են՝ ժողովրդից է գալիս և պայքարը վերածվելու է համազգային շարժման. «Լուրջ քանակության մարդկանց մասին է խոսքը, մենք՝ գիտենք ուր ենք գնում և ինչպես»: