«Հրազդան» մարզադաշտից դեպի Կիևյան կամուրջ տանող ճանապարհին մեծաթիվ ոստիկաններ սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին։ Նշենք, որ ցուցարարների հետ էր ինչպես Լևոն Քոչարյանը, այնպես էլ պատգամավորներ Արամ Վարդևանյանը։
Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց, սկզբում փորձում էր բերման ենթարկել նաև Քոչարյանին, սակայն չենթարկեց։ Ըստ նրա՝ մոտ 20 հոգի բերման է ենթարկվել։
«Ոստիկանները սադրեցին ու իրենց թվում է, թե նման ձևերով կարող են կասեցնել համաժողովրդական շարժումը։ Նման բան չկա, շարունակվելուա, ավելի ուժեղա լինելու ամեն ինչ»,-նշեց Լևոն Քոչարյանը։
Ակցիաների մյուս մասնակիցները շարունակեցին երթը՝ հետիոտների համար նախատեսված մայթով։
Արամ Վարդևանյանը նշեց, որ իրեն ուզում էին բաժին տանել, սակայն ոստիկանները «փոշմանեցին»։