Սկեսուրը ծեծի է ենթարկել հարսին. նրան մեղադրանք է առաջադրվել

Փառանձեմ Մ.-ն 2021 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել որդու կնոջը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Փառանձեմ Մ.-ն դիտավորությամբ ձեռքով հարվածել է հարսի դեմքին և ճանկռել ուսահոդը, ապա ոտքերով 2 անգամ հարվածել վերջինիս ոտքերին:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 27-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Փառանձեմ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել