Ուկրաինայում ռուսական ԶՈՒ-ի խոցած անգարներում եղել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ

Մայիսի 3-ին ռուսական զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ոչնչացված անգարներում եղել են թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նաև հրթիռներ և զինամթերք, որոնք Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Նշենք, որ նախօրեին ուկրաինական զինուժը հայտարարել էր Սև ծովում թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներով ոչնչացրել է ռուսական «Ռապտոր» տեսակի 2 պարեկային նավ: Դրանից հետո էլ ռուսական կողմը հայտարարել էր Սև ծովի Զմեինա կղզու վրա ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են թուրքական 3 «Բայրաքթար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել