Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին

Ռուսաստանը թևավոր հրթիռներով գնդակոծել է Լվովը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ, ջրամատակարարման ընդհատումներ կան. Առնվազն մեկ մարդ վիրավորվել է։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

Նշվում է, որ քաղաքացիները լրատվականի մեկնաբանություններում հաստատում են, որ Լվովում պայթյուններ են լսվում. այս պահին հայտնի է առնվազն 5-ը։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել