Մակրոնն իր մտահոգություններն է հայտնել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում անհանգստություն է հայտնել Մարիուպոլում և Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել Ռուսաստանին շարունակել աջակցել «Ազովստալ» գործարանի տարածքից տարհանմանը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում, որը տարածվել է երեքշաբթի երկու նախագահների հեռախոսազրույցից հետո։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Հանրապետության Նախագահը կարևորել է հումանիտար կազմակերպությունների հետ համակարգումը և տարհանվածներին իրենց բնակության վայրն ընտրելու իրավունք տալը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։

Մակրոնը Պուտինին հայտնել է նաև իր պատրաստակամության մասին՝ օգնելու հասնել համաձայնությունների՝ ի շահ խաղաղության վերականգնման։

Հանրապետության նախագահը ընդգծել է ուկրաինական հակամարտությունում հրադադարի անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել