Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփման խմբի աշխատանքին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփման խմբի աշխատանքին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում և Կիևում իր շփումների մասին: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի գլխավորած կոնտակտային խմբին ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ տարհանման հարցերում»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «վճռականությամբ և անկեղծությամբ կշարունակի իր ջանքերը՝ այս ճգնաժամը հաղթահարելու և խաղաղություն հաստատելու համար»։

——–

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։

Երկու շաբաթ անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ արեց իր գործընկերոջը վերանայել որոշումը և Ուկրաինայի դեսպանին վերադարձնել Թբիլիսի։ Չնայած դրան, մարտի 31-ին Զելենսկին հայտարարեց դիվանագետին Վրաստանից հետ կանչելու պաշտոնական հրամանագրի ստորագրման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել