Վահրամ Դումանյանը՝ ցուցարարների` համալսարաններ մտնելու մասին

Ժողովրդավարական սկզբունքների շրջանակում ակցիաներ են իրականնացվում, այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին Կառավարության նիստից հետո ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ցուցարարների` համալսարաններ մտնելուն։

«Երիտասարդների մի խումբ մի ակցիա է անում, մեկ այլ խումբ մի ուրիշ ակցիա է անում։ Այս պահի դրությամբ արտառոց բան չի եղել, այսինքն՝ կարգ խախտվի, դասապրոցես խանգարիվի։ Բովանդակային առումով՝ ամեն մարդ ինքն է որոշում, ինչպես տեսնում եք, մենք աշխատում ենք և կարևորագույն հարց ենք քննարկում՝ ուսուցիչների հետ կապված, բուհերի հետ կապված, կրթական համակարգի, հիտության, սպորտի հետ կապված»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել