Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Ռոման Վազգենի Սմբատյանին 2022 թվականի ապրիլի 28-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.4-Ղ2-1) պաշտոնից»։