Ձերբակալված դաշնակցական երիտասարդը ազատ արձակվեց․ փաստաբան

Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց. այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։

Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։

Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել