Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը (ФСБ) հաջողվել է ձերբակալել նեոնացիստներին, ովքեր նախապատրաստում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը, հայտնում է РИА Новости-ին:
Գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանի նեոնացիստական քաղաքացիները Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարականով ծրագրում էին սպանել լրագրող Վլադիմիր Սոլովյովին՝ հայտնի հասարակական գործչին:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, հազարից ավելի տարբեր տրամաչափի զինամթերք, թմրանյութեր, կեղծ ուկրաինական անձնագրեր՝ խմբավորման լուսանկարներով, ազգայնական գրականություն և պարագաներ։
«Հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս Սոլովյովի սպանության նախապատրաստման մասին, որից հետո ծրագրել են թաքնվել արտասահմանում»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ռուս հայտնի լրագրողի դեմ մահափորձի կանխման մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հարձակումը նախապատրաստվում է Կիևի հրահանգով։ Նախագահը նշել է, որ Կրեմլը անուններով ճանաչում է ուկրաինացի նացիստների կուրատորներին արևմտյան ծառայություններից, որոնք խորհուրդներ են տալիս, օրինակ՝ սպանել լրագրողներին։