Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«44-օրյա պատերազմի մասնակից Լյովիկ Մայիլյանը ստացած վնասվածքի արդյունքում ծնկի վիրահատության կարիք ուներ։ Հայրը` Արմենը, զբաղված էր վիրահատության համար անհրաժեշտ զգալի գումարի հայթայթմամբ։
Գրավոր հարցում եմ ուղարկել ՊՆ, ստացել գրավոր պատասխան առ այն, որ կառավարության համապատասխան որոշմամբ զինվորի վիրահատության ողջ գումարը հատուցելու է կառավարությունը։ Պատասխանը փոխանցել եմ Օձունի բուժամբուլատորիա, որտեղ զինվորը հաշվառված էր։ Օձունի ԲԱ-ն կազմել է ուղեգիրը, Լյովիկն արդեն վիրահատվել է։
Իմ դերը եղել է զուտ կազմակերպչական։ Ուրախ եմ արձանագրել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, զինվորը վերականգնման փուլում է։ ՊՆ գործընկերներիս շնորհակալ եմ արագ արձագանքման, խնդրի լուծման համար։
Զինվորին այցելել էի մինչև վիրահատությունը»։