Բաքուն կատարել է Բրյուսելի պայմանավորվածությունների իր մասը. Ալիևը՝ Միշելին

Ապրիլի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջև։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ունեցած դերի համար։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ազգային հանձնաժողովի և խաղաղության համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը։ Իլհամ Ալիևը նշել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները որպես հիմք ընդունելու կարևորությունը։

Նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել