Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդները Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի մեկնարկից առաջ՝ Հանրապետության հրապարակում, այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն արդեն 23 տարի ապրիլի 23-ին իրականացնում է ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ։
Այս տարի երթին մասնակցեցին նաև ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը իր ելույթի ժամանակ ասաց, որ Հրապարակից դիմում է միջազգային հանրությանը․
«Սա է հայկական կամքը, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, և ոչ թե փակ դների հետևում, տարբեր մայրաքաղաքներում զիջումների պատրաստ, իշխանության ղեկին հայտնված այդ խղճուկի խոստումները»։