Դիմում եմ միջազգային հանրությանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօր մենք այստեղ ենք մեր հիշողությանը՝ տեր կանգնելու, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և նոր ցեղասպանությունները կանխելու համար, այս մասին Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին ջահերով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«23 տարի առաջ այս օրը Դաշնակցության երիտասարդական միությունն առաջին անգամ կազմակերպեց ջահերով երթը։ Այսօր այն վերածվել է համազգային միության երթի։ Այս երթը նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այս օրերին, երբ մենք կանգնած ենք գոյութենական պայքարի առջև։ Ակնհայտ է, որ «Հիշում եմ և պահանջում եմ» մեր համահայկական կարգախոսը վերջին տարիների խեղաթյուրվում է։

Այս իշխանությունը՝ կատարելով թուրքական նախապայմանները՝ ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից։ Ցանկանում է հրաժարվել Արցախից, ցանկանում է հայրենիքի դարպասները բացել թշնամու առաջ։ Փուչ և դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի և տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականին Արցախում իրականացրեց Ցեղասպանություն։ Հիմա մեր երթով, այս միասնականությամբ ասում ենք՝ չեն հաջողելու, թույլ չենք տալու, որ այս իշխանությունը քայքայի մեր պետականությունը, հայոց հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթն է։

Այս հրապարակից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, և ոչ թե փակ դների հետևում, տարբեր մայրաքաղաքներում զիջումների պատրաստ, իշխանության ղեկին հայտնված այդ խղճուկի խոստումները»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել