ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությունը, որ խորհուրդ կտամ այցելել հատկապես նրանց, ով հետաքրքրված է կրթության ոլորտով։
Ներկայացված նմուշներն իրոք բացառիկ հետաքրքիր են՝ ուսուցչի վերապատրաստման վկայականներ, ուսումնական պլաններ, դասագրքեր, ավարտական վկայականներ, դպրոցական պարագաներ, մինչև Ցեղասպանությունը գործած շուրջ երկու հազար կրթական հաստատությունների գործունեության տարբեր նմուշներ, չափորոշիչներ։
Վստահ եմ, որ այս և այլ արխիվային նյութերի հիման վրա կարելի է ազգային կրթության պատմության եզակի ուսումնասիրություն անել։
Առաջիկայում այս ցուցանմուշների ցուցադրությունը կկազմակերպվի նաև դպրոցներում»,- գրել է նա։