Հայտնաբերվել են արգելված իրեր և թմրամիջոց. ՔԿԾ

Ապրիլի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Մ․-ին տեսակցության եկած քաղաքացի Ա․ Մ․-ին, ինչի արդյունքում վերջինիս գոտուց հայտնաբերել են բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Ա․ Մ․-ն ցանկացել էր հեռախոսը փոխանցել որդուն։

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Շ․-ին, ինչի արդյունքում վերջինիս վերնաշապիկի հետնամասում հարմարեցված թաքստոցից հայտնաբերել են 3 փաթեթ՝ ընդհանուր 16․4 գրամ քաշով, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել