Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված, Հայաստան այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:

Այս մասին ասված է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում: 

«Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վլադմիր Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց»,- ասված է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել