Եթե ես իմանամ, որ Հայաստանի և Արցախի դրոշը նույնիսկ Էվերեստին գագաթին դնելով այս բոլոր խնդիրները լուծվելու են, հավատացեք կանեմ անհնարինը և հենց վաղը կփորձեմ բարձրանալ Էվերեստի գագաթը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«2020 թվականի սեպտեմբերն էր, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ Ազգային ժողով և հայտարարեց, որ լայանածավալ պատերազմ է սկսվել և կա երկու տարբերակ. կամ հանձնում ենք որոշ շրջաներ և այդպես դադարեցնում պատերազմը, կամ պատերազմում ենք: Ընդդիմությունը միանշանակ պայքարեց պատերազմելու համար: Սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում կառավարությունը մի քանի անգամ դիմեց Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որպեսզի միջնորդեն զինադադար կնքելու ուղղությամբ:
Եղան միջնորդություններ, որոնք սակայն խախտվեցին Ադրբեջանի կողմից: Ի վերջո նոյեմբերի 9-ին կնքվեց զինադադար, որը ընդդիմությունը անվանեց կապիտուլյացիա: Ես կարծում եմ, որ պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի, եթե ոչ հասարակությանը, ապա գոնե մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին հստակ բացատրելու զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը։ Ընդդիմությունը անընդհատ ասում էր, թե այս իշխանությունները պատերազմ սադրեցին և հանձնեցին Արցախը, զոհեր տվեցին, նրանք այսօր ծաղրում են մեր խաղաղության օրակարգը»,- հիշեցրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ պատերազմը առանց զոհերի չի լինում և «մենք պետք է պայքարենք մեր խաղաղության օրակարգի համար, իսկ իրենք ժողովրդի արդար քվեի շնորհիվ է, որ շարունակում են մնալ իշխանություն»: