Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները:
Արժանապատիվ Տ. Վարդան քահանա Ներսիսյանը և Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը ծառայության են կոչվել Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Իսրայելյանը և Տ. Արտակ քահանա Սուլթանյանն իրենց ծառայությունը կբերեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մովսեսյանը ծառայության է նշանակվել Իրաքի հայոց թեմում։