Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը․ Գուրգեն Արսենյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համոզմամբ` ընդդիմության գործողությունները Հայաստանի համար հղի են լուրջ վտանգներով ու ուղղված են խաղաղության օրակարգի տապալմանը:

Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավորը` անդրադառնալով ընդդիմության բոյկոտին: Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ քառօրյայի աշխատանքները` մեկնելով Արցախ:

«Սա ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով»,- ասաց նա:

Գուրգեն Արսենյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, կոչ արեց վերանայել այն սկզբունքներն ու աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:

«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ի՞նչ են անում ու ո՞ւր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել