Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում: