ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 11-ի որոշմամբ Փամբուխչյանն ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել:
Անդրանիկ Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: