Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հայտարարել են, որ այս ֆորմատով չեն շփվելու մեզ հետ․ Լավրովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, այնպես կոչված գործընկերները, «ռուսաֆոբ կատաղության» մեջ լինելով, ձգտելով  չեղարկել ամեն ինչ, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ նրանք այս ֆորմատով չեն շփվելու մեզ հետ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Ես չգիտեմ ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը, քանի որ, այդ խմբում ամերիկացի եւ ֆրանսիացի մեր այսպես կոչված գործընկերները՝ ռուսաֆոբիայով տառապող, ձգտում են մերժել այն ամենը, ինչը վերաբերում է Ռուսաստանին: Նրանք չեղարկել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվելու այս ձեւաչափում: Դա իրենց իրավունքն է: Եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասում, սա իրենց ընտրությունն է: Ոչ միայն կոնկրետ այս հիմնախնդիրը, այլեւ մնացած բոլոր հիմնախնդիրները իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդն են դարձնում»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս մոտեցումը համարել է բացարձակ անպատասխանատու։

«Մենք լիովին հավատարիմ ենք, ինչպես միշտ, աջակցելու ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը, հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ»,- ասել է նա:

Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ ադրբեջանական կողմը վաղուց համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները դադարեցված են․ «Բացի այդ՝ նշվում են նաև, որ «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր գոյություն չունի»։

Լավրովը նշեց, որ փաստացի նման հայտարարություն արել են ֆրանսիացիները և ամերիկացիները, որպես Մինսկի խմբի համանախագահներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել