Տասնյակ զոհեր, հարյուրից ավելի վիրավորներ. ռուսները երկաթուղային կայարան են հրթիռակոծել

Украинская правда-ն հայտնում է, որ ռուս օկուպանտները հրթիռներով հարձակվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա, ինչի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը վիրավորվել:

Նշվում է, որ հարվածները հասցվել են «Իսկանդեր» կասետային կայանից:

Տեղում գտնվող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

Դեպքի առիթով պարզաբանում է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, որում ասվում է.

«Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները ապրիլի 8-ին Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում Ռուսաստանի կողմից իբր իրականացված «հրթիռային հարձակման» մասին սադրանք են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

▪️Ապրիլի 8-ին ՌԴ զինված ուժերը Կրամատորսկ քաղաքում կրակային առաքելություն չեն իրականացրել և նախատեսված չեն եղել.

▪️Շեշտում ենք, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ և հրապարակվել ականատեսների կողմից, օգտագործվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

2022 թվականի մարտի 14-ին Ուկրաինայի զինված ուժերի 19-րդ առանձին հրթիռային բրիգադի ստորաբաժանումը նմանատիպ «Տոչկա-Ու» հրթիռով հարձակվել է Դոնեցկի կենտրոնի վրա՝ տեղում սպանելով 17 մարդու և վիրավորելով ևս 36 խաղաղ բնակիչների»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել