Վերսալի պալատում տեղի կունենա հիշատակի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին Վերսալի պալատում տեղի կունենա հիշատակի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։

«Առաջին համաշխարհային պատերազմի առանցքում տեղի ունեցավ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը (1915-1916 թթ.): Հայ բնակչության երկու երրորդը զոհվել է Օսմանյան կայսրության կողմից ծրագրված տեղահանությունների, սովի ու կոտորածների արդյունքում՝ կազմելով 1,2 միլիոն զոհ։ Ապրիլի 24-ը հայտարարվել է մարդկության դեմ այս ոճրագործության հիշատակի օր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել