Գույքահարկը վճարվեց սահմանված սակագնին համապատասխան

Քաղաքացին դիմելով Ապարանի Շահերի պաշտպանության և աջակության ընդունարան` հայտնեց, որ իրենպատկանող BMW 5301 մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի մեջ նշված է 88/120 ձիաուժ հզորությամբշարժիչ, սակայն համապատասխան վարչական շրջանի իրավասու մարմինը նրա մեքենայի գույքահարկըհաշվարկել է 180 ձիաուժ հզորությամբ, որը կազմում է մոտ 246.856 ՀՀ դրամ, այնինչ 120 ձիաուժը կազմում էընդամենը 62.760 ՀՀ դրամ:
Ապարանի ընդունարանի ղեկավարը հեռախոսազանգի միջոցով անմիջապես կապ է հաստատել տեղականինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի հետ և պարզել, որ վերջիններս քաղաքացուցիրականում պահանջել են ավելի մեծ գումար, քանի այն, որ քաղաքացին պարտավոր էր վճարել տվյալ գույքիհամար որպես գույքահարկ: Տեղեկությունը ստանալուց հետո Ապարանի ընդունարանի իրավաբան Մ. Աբգարյանըօրենսդրական հիմավորումներով նշված մարմնին տեղեկացրել է, որ ավտոմեքենայի գույքահարկը պետք էհաշվարկի ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի ձիաուժով, և ոչ թե իրենց կողմից սահմանված ցանկացածթվերով: Արդյունքում տեղական ինքնակառավարմանը մարմինը քաղաքացուց` որպես ավտոմեքենայի գույքահարկ,պահանջել է վճարել 120 ձիաուժով սահմանված հարկը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել