Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին. Գարիկ Սարգսյան

Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել.

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…

Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։

Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։

Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։

Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։

Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս»։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում երեկ՝ մարտի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցել են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովիից:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 5971 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 4812 ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել