Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց։

«Դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Արդարությունը պետք է հաղթի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել