Արարատ Միրզոյանը՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

«Հետհայացք գցելով՝ կարծում եմ, որ մեր որոշումը՝ մասնակցել Արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ մասնակցել Անթալյայի դիվանագիտական ֆորումին ճիշտ որոշում էր: Ուզում եմ ասել, որ  մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են և արժի, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները և բացեն սահմանները: Այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Անշուշտ, շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերս էլ ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ շարունակում ենք երկխոսությունը, շարունակում ենք գործընթացը՝ առանց նախապայմանների նպատակ ունենալով բացել սահմանները»,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և իր ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը:

Նրա խոսքով՝ իրենք քննարկել են նաև ընթացիկ խնդիրներ՝ կապված սահմանների հետ բացմանը. «Տեսնենք, առաջիկայում, եթե շոշափելի արդյունքներ լինեն ևս մեկ անգամ կանդրադառնանք»:

Անդրադառնալով այն փաստին, որ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը ներկայացել էր առանց փողկապի, Արարատ Միրզոյանն ասաց, որ ի սկզբանե հայտարարված է եղել առանց փողկապների հանդիպում:

«Ինչ վերաբերում է իմ ժպիտին, ասեմ՝ եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում կարող է գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ես էլի կժպտամ, էլի կժպտամ ու էլի կժպտամ»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել