Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր՝ մարտի 23-ին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:
«Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ հիմա մենք գործի ենք դրել մեր բոլոր ջանքերը, բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը: Նախ և առաջ մենք սերտ կապի մեջ ենք և պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ գազամատակարարման փակված հատվածը գտնվում է խաղաղապահների պատասպանատվության գոտում, մեր կապն իրենց հետ է և ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»,-նշեց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ իրենց ջանքերի արդյունքում արդեն արձագանքներ տեսնում են, բայց հարցը դեռ կոնկրետ լուծված չէ:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։
Վթարված գազատարը ադրբեջանական կողմը վերանորոգել է 10 օր անց:
Մարտի 21-ին ադրբեջանական կողմը կրկին դադարեցվել է գազամատակարարումը։