Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել երկրի տարածքում գործող բոլոր սպանդանոցներում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում: 

Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում` 

  • սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է),
  • կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը,
  • սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:

Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել