Վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի

Ազգային ժողովի որոշմամբ՝ վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի։

«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում, Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայիով ստանձնած ՀՀ պարտավորությունների», – ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Նախագծով սահմանվում է՝ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել