Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հաղորդում են.
«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մարտի 17-ին, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերահաստատում է Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան արած իր հրապարակումը: