«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, և բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, որի պատճառով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գորիսի, Գավառի, Մարտունիի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Գորիսի, Կապանի, Մեղրիի, Տավուշի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են դեպարտամենտից։