Հայկուհի Ոսկանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ

Հանրապետության նախագահի պարտականությունները կատարած Ալեն Սիմոնյանը մարտի 7-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը և Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 4-ի եզրակացությունը.

1. Հայկուհի Մաքսիմի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 9-ից նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 01-13-Ղ3-1):

2. Աշխատավարձը սահմանել 310.858 Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշվում է կարգադրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել