Դատարանը Արամ Խանզադյանին պարտավորեցրեց հրապարակային ներողություն խնդրել Զարուհի Բաթոյանից. 01.08.2019 թվականին ՀԵՀԵՄ (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում) գրասենյակում կայացած «Ստամբուլյան կոնվեցիա» խորագրով բաց քննարկման ժամանակ Արամ Խանզադյանը հնչեցրել է Զարուհի Բաթոյանի վերաբերյալ վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ, որն էլ հիմք է հանդիսացել դատական պաշտպանությանը դիմելու համար։
Այս մասին տեղեկացնում է «ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ընկերությունը։
Վճռով արձանագրվեց, որ Արամ Խանզադյանի կողմից հնչեցվել են Զարուհի Բաթոյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող կեղծ տվյալներ, որոնք ունեցել են հասցեատիրոջը զրպարտելու և վիրավորելու դիտավորություն։ Արդյունքում՝ Դատարանը որոշեց պարտավորեցնել Արամ Խանզադյանին հրապարակային ներողություն խնդրել Զարուհի Բաթոյանից, ինչպես նաև բռնագանձել դրամական միջոցներ Արամ Խանզադյանից հօգուտ Զարուհի Բաթոյանի՝ որպես վիրավորանքի և զրպարտության արդյունքում վերջինիս հասցված վնասի փոխհատուցում։