Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Նա ընտրվեց ձայների 69 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ:
Լևոն Սահակյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան: 2019 թ. ընդունվել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դոկտորանտուրա: Ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է: