Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների. Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպման մասին

Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ երկրորդ հանդիպումը գնահատել է դրական: Նրա խոսքով՝ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, եւ դրա արդյունքը հարաբերությունների կարգավորումն է: «Կարծում եմ՝ այդ հանդիպումից շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել»,- հավելել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել